Հուլիսին Վրաստան օտարերկրյա այցելուների թիվն ավելացել է 403.7 տոկոսով
Հուլիսին Վրաստան օտարերկրյա այցելուների թիվն ավելացել է 403.7 տոկոսով

2021 թվականի հուլիսին Վրաստան կատարվել է 230 902 միջազգային այց, ինչը 403,7 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, – ասվում է Զբոսաշրջության ազգային վարչության զեկույցում:

Ըստ զեկույցի, Վրաստան 90 152 այց կատարվել է միջազգային այցելուների կողմից ցամաքային ճանապարհով, 138 412 -ը՝ օդային, 567 -ը՝ ծովային և 1 771 -ը՝ երկաթուղով:

Զբոսաշրջության ազգային վարչության տվյալներով, 2021 թվականի հուլիսին Վրաստան ամենաշատ այցելություններ կատարած առաջին 15 երկրներն են. Թուրքիա՝ 35 045 այցելու, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ 91.3 տոկոս, Ռուսաստան՝ 25 059 այցելու, նախորդ տարվա համեմատ աճել է 497,9 տոկոսով; Ուկրաինա՝ 24 485 այցելու, նախորդ տարվա համեմատ աճել է 1932,0 տոկոսով, Հայաստան՝ 19 707 այցելու՝ նախորդ տարվա համեմատ աճելով 101,9 տոկոսով, Իսրայել՝ 17 554 այցելու, նախորդ տարվա համեմատ աճելով 70 116.0 տոկոսով, Վրաստան (ոչ ռեզիդենտ)՝ 14 962 այցելու, նախորդ տարվա համեմատ աճելով 293,3 տոկոսով, Սաուդյան Արաբիա – 12 894 այցելու, Ղազախստան – 9 546 այցելու, աճը 1 684.3 տոկոսով նախորդ տարվա համեմատ, Բելառուս – 9 422 այցելու, նախորդ տարվա համեմատ աճել է 993.0 տոկոսով, Ադրբեջան՝ 8 397 այցելու, նախորդ տարվա համեմատ աճը 108,7 տոկոսով, Հնդկաստան՝ 6 897 այցելու, նախորդ տարվա համեմատ աճել է 62 600.0 տոկոսով, Լեհաստան՝ 5 713 այցելու, նախորդ տարվա համեմատ աճել է 17 753,1 տոկոսով, Ուզբեկստան՝ 3 430 այցելու, նախորդ տարվա համեմատ աճել է 151,3 տոկոսով, Գերմանիա – 2960 այցելու, նախորդ տարվա համեմատ աճել է 3 600.0 տոկոսով, ԱՄՆ – 2 754 այցելու, աճել է 2 034,9 տոկոսով նախորդ տարվա համեմատ: