Հուլիսին Ռուսաստանից Վրաստան այցելուների քանակը նվազել է 6,4 տոկոսով
Հուլիսին Ռուսաստանից Վրաստան այցելուների քանակը նվազել է 6,4 տոկոսով

Հուլիսին Ռուսաստանից Վրաստան միջազգային այցերի քանակը նվազել է 6,4 տոկոսով: Եթե 2018 թվականի հուլիսին Ռուսաստանից կատարվել է 169 857 այց, ապա 2019 թվականի հուլիսին գրանցվել է 159063 այց:

Այցելուների մասին ներքին գործերի նախարարության վիճակագրական տվյալները այսօր ներկայացրել է զբոսաշրջության ազգային վարչության ղեկավար, Մարիամ Քվրիվիշվիլին:

Քվրիվիշվիլիի խոսքով, հուլիսին օդային ճանապարհով այցելուների քանակը նվազել է 48,8 տոկոսով, իսկ ցամաքային ճանապարհներով այցերը ավելացել են 7 տոկոսով: