Հուլիսի 12-ին ՆԱՏՕ-յի նիստին կկայանա հանդիպում ՆԱՏՕ-Վրաստան-Ուկրաինա ձևաչափով
Բրյուսելի գագաթնաժողովի որոշմամբ այսօր հյուսիսատլանտյան խորհուրդը պետությունների և կառավարության ղեկավարների մակարդակով կհանդիպի Վրաստանի և Ուկրաինայի նախագահներին։
Եռակողմ հանդիպմանը առաջինը խոսքով ելույթ կունենա ՆԱՏՕ-յի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգը։ Գլխավոր քարտուղարից հետո, լրատվական ծառայությունների հետ հանդիպումը կփակվի։ Հանդիպմանը քննարկած թեմաների և արդյունքների մասին տեղեկությունը ՆԱՏՕ-յի գլխավոր քարտուղարը լրագրոներին մամուլո ասուլիսի ժամանակ կներկայացնի։
Հուլիսի 12-ին, մինչև հյուսիսատլանտյան խորհրդի հետ հանդիպումը, կկայանա հանդիպում Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլու և ՆԱՏՕ-յի գլխավոր քարտուղարի միջև։
Վրաստանի նախագահի հետ հանդիպումից հետո, ՆԱՏՕ-յի գլխավոր քարտուղարը կհանդիպի Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ։ ՆԱՏՕ-յի գագաթանժողովը կկայանա Բրյուսելում հուլիսի 11-12-ին։