Հուլիսի 1-ին Վրաստանը իր սահմանները կբացի որոշ երկրների համար և կիրականացնի առողջապահության հետ կապված միջոցներ, որպեսզի պաշտպանի այցելուներին և սեփական քաղաքացիներին. «Լոնլի Պլանետ»
Հուլիսի 1-ին Վրաստանը իր սահմանները կբացի որոշ երկրների համար և կիրականացնի առողջապահության հետ կապված միջոցներ, որպեսզի պաշտպանի այցելուներին և սեփական քաղաքացիներին. «Լոնլի Պլանետ»

Հուլիսի 1-ին Վրաստանը իր սահմանները կբացի որոշ երկրների համար և կիրականացնի առողջապահության հետ կապված միջոցներ, որպեսզի պաշտպանի այցելուներին և սեփական քաղաքացիներին,- այս մասին ասվում է աշխարհահռչակ «Լոնլի Պլանետ» (Lonely Planet) զբոսաշրջային ​​ամսագրի հոդվածում: Հրապարակման մեջ նշվում են եվրոպական ճանապարհորդական ուղղությունները, որոնք «կովիդ 19»-ի պայմաններում ճանաչվել են ամենաապահով վայրերը: Վրաստանն առաջին տեղում է:

Ինչպես նշված է հոդվածում, Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի քանակը 260 անգամ պակաս է, քան ամենատուժված եվրոպական երկրում:

«Աշխարհի այլ երկրների համեմատությամբ, Վրաստանում կորոնավիրուսի դեպքերն ավելի քիչ են: Երկիրը արագորեն պատասխանեց վարակին և լուրջ միջոցներ ձեռնարկեց: Հետազոտության համաձայն, երկրում հաստատված դեպքերի թիվը մոտ 260 անգամ ավելի ցածր է, քան եվրոպական առավել տուժած երկրներում: Հուլիսի 1-ին Վրաստանը իր սահմանները կբացի որոշ երկրների համար և կիրականացնի առողջապահության հետ կապված միջոցներ, որպեսզի պաշտպանի այցելուներին և սեփական քաղաքացիներին», – ասված է հոդվածում:

Ինչպես գրում է հոդվածի հեղինակը, եվրոպական երկրները սկսեցին բացել իրենց սահմանները այն բանից հետո, երբ չեղարկվել են կորոնավիրուսի տարածումը կասեցնելու համար սահմանված սահմանափակումները: Սակայն հարցը կայանում է նրանում, թե որ զբոսաշրջային վայրերն են ամենաապահովը զբոսաշրջիկների համար: Ճամփորդական European Best Destination կայքը վերջերս հրապարակել է եզրահանգում, որտեղ նշված է մի քանի ուղղություն: ՈՒշադրությունը դարձվել է վարակից առավել քիչ տուժած վայրերի վրա:

Բացի Վրաստանից, հոդվածում նկարագրված են Հունաստանը, Պորտուգալիան, Խորվաթիան և Ռումինիան: