Հռոմի պապ Լեո XIV հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ
Հռոմի պապ Լեո XIV Վատիկանում հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Այս մասին տեղեկատվություն է տարածում Վատիկանը։
Ամերիկացի պաշտոնյաները նույնպես երեկ ներկա են եղել Հռոմի Սուրբ Պետրոսի հրապարակում Հռոմի պապի գահակալության արարողությանը։
Հռոմի պապի հետ հանդիպումից հետո ԱՄՆ փոխնախագահը հանդիպեց նաև Վատիկանի պետությունների հետ հարաբերությունների պետքարտուղար, արքեպիսկոպոս Փոլ Ռիչարդ Գալագերի հետ։ Կողմերը հաստատեցին, որ Վատիկանի և Միացյալ Նահանգների միջև կան լավ հարաբերություններ։ Նրանք քննարկեցին Եկեղեցու և ամերիկյան կառավարության միջև համագործակցության հարցը, ինչպես նաև աշխարհում շարունակվող հակամարտությունները։