Հռոմի պապ Լեո XIV այսօր կհանդիպի Վոլոդիմիր Զելենսկիի հետ
Վատիկանը հայտարարել է, որ Հռոմի պապ Լեո XIV այսօր կհանդիպի Վոլոդիմիր Զելենսկիի հետ։
Վատիկանի տեղեկատվությամբ, գահակալության արարողությունից հետո Հռոմի պապ Լեո XIV հանդիպում կունենա Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։
Այսօր Հռոմի նոր պապի՝ Լեո XIV գահակալության արարողությանը մասնակցում են տարբեր երկրների ներկայացուցիչներ։ Մասնավորապես, ԱՄՆ պատվիրակությունը գլխավորում է փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, իսկ երդմնակալությանը մասնակցում է նաև պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Երդմնակալությանը ներկա տարբեր երկրների ներկայացուցիչների թվում են Իսրայելի, Պերուի և Նիգերիայի նախագահները, Իտալիայի, Կանադայի և Ավստրալիայի վարչապետները, Գերմանիայի կանցլերը և Եվրոպական հանձնաժողովի նախագահը։
Երեկ Fox News-ին տված հարցազրույցում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ Վատիկանը շատ առատաձեռն առաջարկ է արել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ցանկացած ձևաչափով հանդիպում կազմակերպելու վերաբերյալ։