Հռոմի պապ. Այն սկզբունքը, որն արգելում էր ազգերին ուժ կիրառել ուրիշների սահմանները խախտելու համար, ամբողջությամբ խախտվել է
«Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված այն սկզբունքը, որը արգելում էր ժողովուրդներին ուժ կիրառել ուրիշի սահմանների խախտման համար, լիովին խարխլվել է», – այս մասին հայտարարել է Հռոմի Պապ Լեո XIV-ը։
Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի խոսքով՝ պատերազմը կրկին դարձել է արդիական, և պատերազմով հիացմունքը տարածվում է։
«Խաղաղությունն այլևս չի դիտարկվում որպես պարգև կամ ինքնին ցանկալի բարիք։ Փոխարենը՝ մարդիկ խաղաղությունը փնտրում են զենքի միջոցով՝ որպես իրենց իշխանության ամրապնդման պայման։ Սա լուրջ վտանգ է ներկայացնում օրենքի գերակայության համար, որը խաղաղ ու քաղաքացիական համատեղ կյանքի հիմքն է», – հայտարարել է Հռոմի պապը։