Հռոմի Պապ. Անհրաժեշտ է համբերությամբ զինված երկխոսություն վարել, բանակցություններում արիություն ցուցաբերել և պատրաստ լինել որոշակի դիրքորոշումներ զիջելու՝ Եվրոպայում խաղաղության համար

20:13, 28.09.2026

Անհրաժեշտ է համբերությամբ զինված երկխոսություն վարել, բանակցություններում արիություն ցուցաբերել և պատրաստ լինել որոշակի դիրքորոշումներ զիջելու՝ Եվրոպայում խաղաղության համար, – այս մասին հայտարարել է Հռոմի Պապ Լեո XIV-ը Ֆրանսիայի Մեց քաղաքում ունեցած ելույթի ժամանակ։

Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի խոսքով՝ այսօր, ցավոք, պատերազմը նորից վերադարձել է, այդ թվում՝ Եվրոպա, և սա նոր «անմիտ սպանդ» է, որն ամեն օր բազմաթիվ խաղաղ զոհեր է խլում։

«Մենք ինքներս մեզ պետք է հարց տանք՝ արդյո՞ք իսկապես ստեղծագործական ջանքեր ենք գործադրում աշխարհում խաղաղությանը նպաստելու համար, թե՞ պարզապես փորձում ենք կանգնեցնել պատերազմի պատճառած արյունահոսությունը և ավելի լավ պատրաստվել այն պատերազմին, որը, մեր ենթադրությամբ, դեռ առջևում է»,- նշել է Հռոմի Պապը։

Նմանատիպ