Հրետանային զորավարժություններ են անցկացվել Օրֆոլո պոլիգոնում
Հրետանային զորավարժություններ են անցկացվել Օրֆոլո պոլիգոնում

Վրաստանի պաշտպանության ուժերի արեւմտյան հրամանատարության 3-րդ հետեւակային բրիգադի 34-րդ հրետանային գումարտակի 120 մմ ականանետային մարտկոցը «Օրֆոլո» պոլիգոնում առաջադրանքային վարժանք է անցկացրել։ Տեղեկությունը տարածում է ՊՆ-ն։

Նրանց փոխանցմամբ, զորավարժություններն անցկացվել են ցերեկային և գիշերային պայմաններում և ներառել են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են հավաքի տարածքի գրավումը, մարտավարական տեղաշարժը և կրակային աջակցությունը։

«Վարժանքների նպատակն էր միավորել կրակային աջակցության տարրերը և կատարելագործել համակարգված գործողությունները։ Վերջնական փուլում մարտկոցը հաջողությամբ իրականացրել է պայմանական հակառակորդի ոչնչացումը ճշգրիտ, ժամանակին և բարձր արդյունավետությամբ հրետանային կրակահերթով։

Զորավարժությունը դրական է գնահատվել Արևմտյան հրամանատարության դիտորդների խմբի կողմից»,- նշվում է ՊՆ հաղորդագրության մեջ։