Հրդեհի պատճառով Լոս Անջելեսի շրջանում հոսանքազրկվել է 200 հազար մարդ
200 000 մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի՝ Լոս Անջելեսի չորս շրջաններում: Արտասահմանյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հրդեհի տարածմանը նպաստում է ուժեղ քամին, որի արագությունը տեղ-տեղ գերազանցում է ժամում 110 կիլոմետրը։ Հրդեհը մարելու համար ուղարկվել է ավելի քան 1 400 հրշեջ։
Հրդեհը արագորեն տարածվում է երկրի ամենաբնակեցված շրջանում, ինչի հետևանքով տներ են փլուզվել:
Հրդեհի պատճառով նահանգի իշխանությունները տարհանել են Լոս Անջելեսի շրջանի հազարավոր բնակիչների։
Սանտա Մոնիկա լեռների և Խաղաղ օվկիանոսի միջև գտնվող Փալիսադեում հրդեհը բռնկվել է հունվարի 7-ին: Հրդեհը արագորեն տարածվել է և ընդգրկել քաղաքի ավելի քան 10 քառակուսի կիլոմետր տարածք։ Մալիբու քաղաքից հայտնել են, որ բոլոր բնակիչները պետք է պատրաստվեն արագ տարհանման, քանի որ կրակը տարածվում է դեպի ափամերձ տարածք։
Հունվարի 7-ին հրդեհ է բռնկվել նաեւ Իթոնում եւ արդեն տարածվել է 8 քառակուսի կիլոմետրի վրա։ Իտոնում 52 հազար մարդ պարտադիր կերպով տարհանվել է։ Հրդեհ է բռնկվել նաեւ Հարստթում։ Ամերիկյան լրատվամիջոցները գրում են, որ չորրորդ տեղը, որտեղ հրդեհ է, Քալիֆոռնիայի Ռիվերսայդ շրջանն է։