Հրապարակվել են ընդհանուր ունակությունների քննության արդյունքները
Հրապարակվել են ընդհանուր ունակությունների քննության արդյունքները

Գնահատման և ազգային քննությունների ազգային կենտրոնը հրապարակել է ընդհանուր ունակությունների քննության արդյունքները:

Ինչպես նշված է կայք էջում, համակարգ մուտք գործելու համար դիմորդները պետք է համապատասխան դաշտում մուտքագրեն անձնական համարը և նույնականացման համարը: Արդյունքների հետ միասին կայքում տեղադրվելու է դիմորդի աշխատանքի պատճեն և ստացված միավորը:

«Արդյունքները սնտանալ հնարավոր կլինի կարճ տեքստային հաղորդագրությամբ: Դրա համար դիմորդները իրենց հեռախոսներից պետք է հաղորդագրություն ուղարկեն իրենց նույնականացման համարով ՝ 93333 հեռախոսահամարին (ծառայության արժեքը 0,50 լարի է):

Ընդհանուր ունակությունների քննության սահմանը համարվելու է հաղթահարված, եթե դիմորդը ստացել է

 

I տարբերակ – 22 միավոր և ավելի.

II տարբերակ – 24 միավոր և ավելի.

III տարբերակ – 22 միավոր և ավելի.

IV տարբերակ – 24 միավոր և ավելի.

Քննությունը որոշ առարկաներում ընթանում է մի քանի մասով, որը պայմանավորված է քննչական թեստերի տարբեր տարբերակների օգտագործման անհրաժեշտությամբ: