Հորդանան գետի մոտ Վրաստանին փոխանցված հողամասի վրա վրացական մշակութային կենտրոն կառուցելու նպատակով ստեղծվում է կառավարական հանձնաժողով
Վրաստանին փոխանցվել է 4000 քառակուսի մետր տարածք Հորդանան գետի երկայնքով՝ Փրկչի մկրտության վայրի մոտ։ Վրաց կաթողիկոս-պատրիարքի օրհնությամբ նախատեսում ենք այս սուրբ հողի վրա վրացական մշակութային կենտրոն կառուցել։ Այդ նպատակով մենք կստեղծենք կառավարական հանձնաժողով և կսկսենք աշխատել հայեցակարգի, նախագծի վրա, այնուհետև կանցնենք շինարարությանը,- այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Իրակլի Ղարիբաշվիլին ևս մեկ անգամ ընդգծել է Պատրիարքի դերն այս գործընթացում։
«Ես ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Հորդանանի թագավոր Աբդուլլահ Երկրորդին, արքայազն Ղազիին, Երուսաղեմի պատրիարք Թեոֆիլուսին, Հորդանանի արքեպիսկոպոսին և բոլոր ներգրավվածներին, հատկապես Հորդանանում մեր դեսպան Զազա Կանդելակիին և արտաքին գործերի նախարարությանը։
Ինչպես գիտեք, մենք այսօր այդ նպատակով հանձնաժողով ենք ստեղծելու։ Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու խնդրանքով դիմել ենք նաև պատրիարքարանի ներկայացուցիչներին, մասնավորապես՝ Սրբազան Շիոյին, Սրբազան Գերասիմին, Սրբազան Դավիթին, Սրբազան Թեոդորին և վարդապետ Անդրիա Ջաղմաիձեին»,- ասել է վարչապետը։