Հոնկոնգում շունը վարակվել է կորոնավիրուսով
Հոնկոնգում շունը վարակվել է կորոնավիրուսով

Հոնկոնգում շունը վարակվել է կորոնավիրուսով: Նշված տեղեկությունը հաստատում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ իրավիճակների ծրագրի տեխնիկական ղեկավարի հայտարարությամբ, շունն ունի վարակի թույլ արտահայտված ախտանիշներ:

Դեռևս հայտնի չէ, շունը վարակված է, թե վարակի ախտանիշներն արտահայտվել են աղտոտված իրերին կպչելու պատճառով:

Շունը պատկանում է 60-ամյա կնոջը, ով վարակվել էր փետրվարի 12-ին:

Նշված դեպքից հետո Հոնկոնգի կառավարությունն արձակել է ընտանի կենդանիներին ժամանակավոր ապաստարան տեղափոխելու հրաման, որտեղ նրանք կանցնեն կարանտին: