Հոնդուրասն ու Ուգանդան ԱՄՆ-ի հետ համաձայնության շրջանակներում ընդունելու են արտաքսված ներգաղթյալներին
ԱՄՆ-ն միգրացիոն համաձայնագրի է հասել Հոնդուրասի և Ուգանդայի հետ։ Հոնդուրասն ու Ուգանդան համաձայնել են ընդունել ԱՄՆ-ից արտաքսված ներգաղթյալներին։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Համաձայնագրի համաձայն՝ Ուգանդան համաձայնել է ընդունել աֆրիկացի և ասիացի ներգաղթյալներին, որոնք ապաստան են խնդրել ԱՄՆ-Մեքսիկա սահմանին։ Հայտնի չէ, թե քանի ներգաղթյալ կընդունի երկիրը։ Սակայն Ուգանդան կընդունի միայն նրանց, ովքեր քրեական անցյալ չունեն։
Հոդրուսը համաձայնել է ընդունել ԱՄՆ-ից արտաքսված մի քանի հարյուր ներգաղթյալների, որոնք ծագումով իսպանախոս երկրներից են։
Համաձայնագիրը Թրամփի վարչակազմի ներգաղթային քաղաքականության մի մասն է։ Այսպիսով, մոտ տասը երկիր արդեն համաձայնել է ընդունել ԱՄՆ-ից արտաքսված այլ երկրների քաղաքացիներին։