Հոկտեմբերի 4-ի իրադարձությունների հետ կապված քրեական գործեր են հարուցվել արտասահմանում գտնվող երկու անձանց նկատմամբ, որոնցից մեկը Իրակլի Շաիշմելաշվիլին է
Հոկտեմբերի 4-ի իրադարձությունների հետ կապված քրեական գործեր են հարուցվել արտասահմանում գտնվող երկու անձանց նկատմամբ, որոնցից մեկը Իրակլի Շաիշմելաշվիլին է

Իրակլի Շայշմելաշվիլին դարձել է քրեական հետապնդման ենթակա՝ Վրաստանի սահմանադրական կարգը բռնությամբ փոխելու և պետական իշխանության տապալման կոչերի մեղադրանքով։

Ինչպես ՆԳ նախարար Գեկա Գելաձեն հայտարարել է ճեպազրույցում, հոկտեմբերի 4-ի քրեական գործի շրջանակում այսօր ևս 16 մարդ է ձերբակալվել, իսկ ընդհանուր առմամբ, այս պահի դրությամբ, ձերբակալվել է 62 մարդ։ Արտասահմանում գտնվող երկու անձի նկատմամբ սկսվել է քրեական հետապնդում։

«Ինչ վերաբերում է արտերկրում գտնվող երկու անձանց, որոնց նկատմամբ սկսվել է քրեական հետապնդում, նրանցից մեկը Իրակլի Շայշմելաշվիլին է։ Նա մեղադրվում է Վրաստանի սահմանադրական կարգը բռնությամբ փոխելու և պետական իշխանության տապալման կոչերի մեջ։ Մեր ձեռք բերած ապացույցներով, այդ թվում՝ վերլուծված տեսանյութերով, պարզ է դառնում, որ իրավապահների կողմից ձերբակալված անձինք՝ ակցիայի կազմակերպիչների հետ միասին, հոկտեմբերի 4-ին ապամոնտաժել են նախագահական պալատի մոտ տեղադրված պատնեշները Աթոնելի փողոցում և փորձել գրավել պալատը։ Բացի այդ, ակցիայի մասնակիցների ապօրինի և բռնի գործողությունների հետևանքով վնասվել է 35 ոստիկան, որոնց մեծ մասի վնասվածքներն արձանագրվել են գլխի շրջանում», – հայտարարել է Գելաձեն։

Հիշեցնենք, որ Իրակլի Շայշմելաշվիլին, որը ներքին գործերի նախարարության հատուկ հանձնարարությունների դեպարտամենտի օպերատիվ պլանավորման վարչության պետն էր, 2024 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին տեղի ունեցած իրադարձությունների պատճառով ընտանիքի հետ լքել է երկիրը։ Նրա՝ երկիրը լքելու մասին գրառումը հայտնվել է սոցցանցերում դեկտեմբերի 26-ին։