Հոկտեմբերի 3-ին 4-ին Վրաստան է այցելելու Հյուսիսատլանտյան խորհուրդը
Վրաստանի արտաքին գործերի նախարարության լրատվությամբ, պատվիրակությունը, որի կազմում լինելու են դաշինքի 29 անդամ երկրների մշտական ներկայացուցիչները, գլխավորելու է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, Ռոզ Գոթմյոլերը:
Այցի շրջանակներում տեղի է ունենալու ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստ, Վրաստանի վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի ղեկավարությամբ: Հյուսիսատլանտյան կոմիտեն, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը երկկողմ հանդիպումներ կանցկացնեն՝ Վրաստանի նախագահի, վարչապետի, խորհրդարանի նախագահի, խորհրդարանի անդամների, ինչպես նաև կառավարության ներկայացուցիչների հետ:
Տեղի կունենան հանդիպումներ ոչկառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հյուսիսատլանտյան խորհուրդը Բաթումիի նավահանգստում կդիտի Վրաստանի առափնյա պաշտպանության նավերը: Այցի շրջանակներում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը դասախոսություն կկարդա Բաթումիի պետական համալսարանում:
Կայանալիք այցի մասին այսօր զրուցել է արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ, Վլադիմիր Կոնստանտինիդը:
Նրա խոսքով, այս տարվա NAC-ի այցը հերթով հինգերրորդն է, ինչը աննախադեպ իրադարձություն է խորհրդի գործընկեր երկրների հետ համագործակցության պատմության մեջ, ինչը իր հերթին Վրաստանի և դաշինքի միջև հարաբերությունների խորացման վառ օրինակն է:
Նրա խոսքով, այցի շրջանակներում կքննարկվեն բոլոր այն հարցերը, որոնք կապված են Վրաստանի դաշինքին անդամագրվելու հետ: