Հոկտեմբերի 27-ին ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհահատվածում
Ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտից հայտնում են, որ հոկտեմբերի 27-ին ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհահատվածում։
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի տվյալներով, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի 107-րդ կմ.-ում՝ Քվեշեթի-Կոբի 9 կիլոմետրանոց թունելի կառուցման համար անհրաժեշտ հորատման սարքի փոխակրիչի տեղադրման պատճառով, 2021 թվականի հոկտեմբերի 27-ին, ժամը 01:00-ից մինչև ժամը 04:00-ն արգելվելու է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի տեղաշարժը: