Հնդկաստանում սողանքների և ջրհեղեղների հետևանքով առնվազն 50 մարդ է զոհվել

13:11, 21.08.2022

Հնդկաստանի արևելյան և հյուսիսային նահանգներում սողանքների և ջրհեղեղների հետևանքով զոհվել է առնվազն 50 մարդ: Տեղեկությունը տարածում է «Ռոյթերս» գործակալությունը։

Վերջին երեք օրերի ընթացքում հորդառատ անձրեւները Հնդկաստանի հյուսիսային և արեւելյան նահանգներում ջրհեղեղների ու սողանքների պատճառ են դարձել: Բնական աղետները հարյուրավոր գյուղերի տներ են ավերել, ինչի արդյունքում բնակչությունը մնացել է բաց երկնքի տակ։

Իրավիճակը հատկապես ծանր է Հնդկաստանի հյուսիսում գտնվող Հիմչալ Պրադեշ նահանգում, որտեղ սողանքների և ջրհեղեղների հետևանքով զոհվել է 36 մարդ։ Հարևան Ուտարախանդ նահանգում 4 մարդ է զոհվել, 13-ը անհետ կորել են։

Հնդկաստանի արևելյան Օդիշա և Ջարխանդ նահանգներում հորդառատ անձրեւների հետեւանքով զոհվել է առնվազն 15 մարդ։

Ջրհեղեղների և սողանքների հետևանքով ավելի քան 800 հազար մարդ ստիպված է եղել լքել իրենց տները։ 120 հազար մարդ տեղափոխվել է ապաստարաններ։

Նմանատիպ