Հնդկաստանում պատի փլուզման հետևանքով զոհվել է 15 մարդ: Զոհերի թվում կա երեք երեխա:
Միջադեպը տեղի է ունեցել երկրի արևմտյան մասում, Պունա քաղաքում: Տարածված տեղեկությամբ, կառուցվող շենքի կողքին առկա պատը փլուզվել է օրեր տեղացող անձրևից հետո և բանվորների համար սահմանված ժամանակավոր կացարանը փլուզվել է: Միջադեպի ժամանակ բանվորները եղել են քնած:
Դեպքի վայրում ընթանում են փրկարարական աշխատանքներ: