Հնդկաստանում, Հիմալայան սառցադաշտից սառույցի կտորի պոկվելու հետևանքով, հավանաբար զոհվել է 150 մարդ
Հնդկաստանում, Ուտարակհանդիի նահանգում, Հիմալայան սառցադաշտից սառույցի ճեղքման հետ.անքով, զոհվել է հավանաբար 150 մարդ, կան վիրավորներ և անհետ կորածներ: Տեղեկատվությունը տարածում է «Ռոյտեր» գործակալությունը:
Մարդկանց տարհանում են մոտակա մի քանի գյուղերից: Տեղում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները: Ավիացիան նույնպես մասնակցում է գործողությանը:
Երկրի վարչապետ Նարենդրա Մոդին իր վիշտն է հայտնել կատարվածի կապակցությամբ: Վարչապետն ասում է, որ ինքը մշտական կապի մեջ է համապատասխան ծառայությունների հետ: