Հնդկաստանի հյուսիսում, Կենտրոնական և Արևմտյան նահանգներում ուժգին անձրևի պատճառով ջրհեղեղ է, որի հետևանքով զոհվել է 33 մարդ: Ամենաբարդ իրավիճակը Մադհիա Պադրշեի նահանգում է:
Աղետից տուժած նահանգներ իշխանությունն ուղարկել է մարդասիրական օգնություն և տեխնիկա:
Պենջաբիի նահանգում ջրհեղեղին ավելացել է նաև ուժգին քամին, որը վնասել է եգիպտացորենի և ցորենի մշակաբույսերը:
Ջրհեղեղ է նաև Հնդկաստանի հարևան Պակիստանում, որտեղ զոհերի թիվը հասել է 39-ի: Բելուջիստանի նահանգում աղետը ոնչնացրել է մոտ 100 տուն:
Հնդկաստանում և Պակիստանում ջրհեղեղի հետևանքով ընդհանուր զոհվել է 72 մարդ: