Հիվանդությունների վերահսկման կենտրոնում մեկ անգամ ևս պարզաբանում են, որ քաղաքացիները, որոնք ծրագրած ունեյին պատվաստում «Աստրազենեկայով», հնարավորություն կունենան պատվաստվել մոտ ապագայում
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը հայտարարություն է տարածել ՝ կապված «Աստրազենեկայի» դեղաջափերի առաքման հետաձգման հետ:
Հայտարարության համաձայն, առաջիկայում պատվաստվելու են բոլոր այն քաղաքացիները, ովքեր ծրագրել էին պատվաստվել «Աստրազենեկա» պատվաստանյութով:
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը ցանկանում է շնորհակալություն հայտնել քաղաքացիներին, «կովիդ 19»-ի դեմ պատվաստումների բացառիկ ակտիվությունների համար:
«Առաջին հերթին մենք շնորհակալություն ենք հայտնում մեր քաղաքացիներին «կովիդ 19»-ի դեմ պատվաստումների ոլորտում ցուցաբերած ակտիվության համար: Հունիսի 23-ի դրությամբ հանրապետությունում պատվաստվել է ավելի քան 242 000 մարդ, իսկ ամբողջովին պատվաստվել է 88 000 մարդ: Հուլիսից ավելի քան երեք միլիոն պատվաստանյութ է ծրագրվում ներմուծել՝ Վրաստանի կառավարության երկկողմ բանակցությունների, պատվաստանյութեր արտադրող ընկերությունների հետ համաձայնագրի և «Կովաքս» հարթակի հետ համաձայնագրի համաձայն:
Ցավոք, «Կովաքս» հարթակից «Աստրազենեկա» պատվաստանյութի արտադրության ուշացման պատճառով, այս փուլում կասեցված է այս պատվաստանյութով առաջին դեղաչափի ներարկումը և առաջին պատվաստումից մինչև 10 շաբաթ քաղաքացիների վերապատվաստումը:
«Աստրազենակա» պատվաստանյութի առաջին դեղաչափով պատվաստվածները, որոն համար 12 շաբաթը լրանում էր հունիսի 24-ին, կարող են ամրագրվել, նրանց համար գրանցումը բաց կլինի ընտրված կլինիկաներում: Բացի այդ, այն քաղաքացիները, որոնք համար հունիսի 24-ին առաջին պատվաստումից անցել է 12 շաբաթ և արդեն գրանցված են վերապատվաստման համար, պատվաստվելու են իրենց ընտրած ամսաթվով և վայրում: Թբիլիսիում «Աստրազենեկայի» համար գրանցումն ու պատվաստումները կիրականացվեն ամսի 30-ից երեք ընտրված հաստատություններում: Դրանք են ՝ Կենտրոնական հանրապետական հիվանդանոցը, Կենտրոնական ինֆեկցիոն հիվանդանոցը և Իաշվիլիի կլինիկան:
Բոլոր քաղաքացիները, ովքեր պատվաստվել են «Աստրազենակա» պատվաստանյութով, կկարողանան պատվաստվել առաջիկայում և մի քանի օրից կտեղեկացվեն այդ մասին: Մենք ուզում եմ կրկին ներողություն խնդրել ստեղծված անհանգստության համար և շնորհակալություն հայտնել ձեր առատաձեռնության համար», – ասված է հայտարարության մեջ: