Հիշում ենք տարիներ, թե ինչպես էին ցրում ցույցերը և բարեբախտաբար, մենք այս ամենը հանձնել ենք անցյալին. Կախա Կալաձե
Մեր հասարակությունը, մեր բնակչությունը մեկ անգամ ևս համոզվեց, թե ինչ տարբերություն է մեր իշխանությունների և նախկին իշխանությունների միջև,-այս մասին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, հայտարարել է Ռուսթավելիի պողոտայում զարգացած իրադարձությունների կապակցությամբ:
Նրա խոսքերով իշխանությունների համար հիմնական արժեքը մարդն է և նրա կյանքը:
«Մեզ համար հիմնական արժեքը մարդն է, նրա կյանքը, ամենագլխավոր ձեռքբերումը 2012 թվականից դա մարդու ազատությունն է: Մենք իսկապես կառուցում ենք ժողովրդավարական երկիր, որտեղ ապրում են ազատ մարդիկ: Ինչ վերաբերում է նրան, որ երեկ ցույցը ցրվեց, դա շատ կարևոր է, քանզի ցույցին զուգահեռ ընթանում էր մեկ այլ բողոքի ցույց և մեծ էր վտանգը, որ տեղի ունենար բախում, որը անընդունելի է մեզ բոլորիս համար«,-հայտարարել է Կալաձեն:
Թբիլիսիի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել ներքին գործերի նախարար, Գիորգի Գախարիային, Վրաստանի վարչապետ, Գիորգի Կվիրիկաշվիլիին և բոլոր ոստիկաններին:
Ցույցերը Թբիլիսիում, խորհրդարանի շենքի առջև սկսվել են մայիսի 12-ին, ներքին գործերի նախարարության կողմից գիշերային ակումբներում իրականացրած հատուկ գործողություններից հետո: Իսկ երեկ, Ռուսթավելիի պողոտայում «թեթրի խմաուրի» շարժման կողմից կազմակերպված ցույցին զուգահեռ, տեղի է ունեցել հակացույց: Իրավիճակը Ռուսթավելիի պողոտայում մի քանի անգամ լարվել է: Անվտանգությունը ապահովելու և երկու ցույցերի մասնակիցների միջև դիմակայությունը կանխելու նպատակով, մոբիլիզացված էր ոստիկանությունը և համապատասխան տեխնիկան: ՈՒշ գիշերին, «թեթրի խմաուրի» շարժման անդամների և ներքին գործերի նախարար, Գիորգի Գախարիայի միջև կայացած հանդիպումից հետո, ցույցը ավարտվեց:
Հեղինակ -
Edgar Barsegyan