Հիմնական հանձնարարականն այն է, որ քաղաքացիները չայցելեն այն երկրներ, որտեղ տարածված է կորոնավարակը. Ամիրան Գամղրելիձե
Հիմնական հանձնարարականն այն է, որ քաղաքացիները չայցելեն այն երկրներ, որտեղ տարածված է կորոնավարակը. Ամիրան Գամղրելիձե

Բնակչության համար հիմնական հանձնարարականն այն է, որ սահմանափակեն ճանապարհորդությունը դեպի այն երկրներ, որտեղ հատկապես տարածված են կորոնավարակի դեպքերը,- այս մասին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավար՝ Ամիրան Գամղրելիձեն:

Ինչպես նշել է Գամղրելիձեն, այդ երկրներն են՝ Չինաստանը, Իրանը, Հարավային Կորեան և Իտալիան:

Գամղրելիձեի խոսքով, քաղաքացիները հաճախ հարցեր են տալիս Իտալիայի վերաբերյալ: Նրա պարզաբանմամբ, առանձնահատուկ կարիքից բացի, քաղաքացիները պետք է զերծ մնան Իտալիա մեկնելուց, հատկապես նրա հյուսիսային շրջաններ: