Հիմնական բանն այն է, որ դուրս գանք ճգնաժամից և կենտրոնանանք հիմնական հարցերի վրա, ինչպիսին է կովիդհամավարակը, տնտեսությունը, ազգային անվտանգությունը և Վրաստանի Եվրոպական ճանապարհը. Քրիստիան Դանիելսոն
Փոխզիջումը դժվար է յուրաքանչյուրի համար, այն պահանջում է քաղաքական կամք, բայց կարծում եմ, որ գլխավորը Վրաստանի ազգային շահն է, – այս մասին, ի պատասխան Վրաստանի Առաջին ալիքի հարցին, հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ, Շառլ Միշելի անձնական ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնը:
Հարցին, երբ խոսքը փոխզիջումների մասին է, ո՞ր կողմն է ավելի քիչ պատրաստ փոխզիջման, ինչպես նաև, թե որ խնդիրներն են փաստաթղթի նախագծում, որի շուրջ մերձեցված են դիրքորոշումները, Դանիելսոնը պատասխանել է, որ չի կարող մանրամասնել:
«Ես պատրաստ չեմ խոսել այս մանրամասների մասին: Այն, ինչ կարող եմ ձեզ ասել, այն է, որ նման փոխզիջումը դժվար է բոլորի համար: Դրա համար հարկավոր է քաղաքական կամք, անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համար: Բայց կարծում եմ, որ հիմնական շահը Վրաստանի ազգային շահն է, գլխավորն այն է, որ դուրս գանք այս ճգնաժամից և կենտրոնանանք իրական հարցերի վրա: դա կովիդ համավարակն է, տնտեսությունը, ազգային անվտանգությունը և Վրաստանի եվրոպական ուղին», – հայտարարել է Քրիստիան Դանիելսոնը: