ՀՀ նախագահը ուժային կառույցներին կոչ է անում կոշտ միջոցներ ձեռնարկել հարձակումների դեմ
Հայաստանի նախագահի երկրի ուժային կառույցներին հորդորում է գործադրեն բոլոր ջանքերը և ձեռնարկեն ամենախիստ միջոցներն ընդդեմ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը սպառնացող ոտնձգությունների: Արմեն Սարգսյանի պաշտոնական հայտարարության մեջ նշված է, որ ներկա իրավիճակում անվտանգության ապահովման հարցերում առանձնահատուկ կարևոր է պետության և պետական կառույցների անվերապահ պատասխանատվությունը:
ՀՀ նախագահի հայտարարությամբ, պաշտպանության նախարարությունը, ԶՈւ գլխավոր շտաբը, ԱԱԾ-ն իրենց գործառույթների շրջանակում գործադրեն բոլոր ջանքերը ընդդեմ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը սպառնացող ոտնձգությունների:
«Ադրբեջանական զինուժը Սյունիքում և Գեղարքունիքում խախտել է Հայաստանի Հանրապետության սահմանը և արդեն մի քանի օր ապօրինի գտնվում է մեր երկրի տարածքում: Ստեղծված իրավիճակը և մեր գործելակերպն ու արձագանքը պետք է հասկանալի և ընկալելի լինեն մեր միջազգային գործընկերների համար: Որպես պետություն և ազգ մենք պետք է ունենանք մեկ՝ համապետական և համազգային օրակարգ: Յուրաքանչյուրս՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում մեր դերակատարմամբ պետք է գործենք այդ միասնական օրակարգի շրջանակում»,- հայտարարել է Արմեն Սարգսյանը: