«Հեռուստադպրոցն» այսօրվանից լիարժեքորեն սկսում է հեռարձակումը:
«Հեռուստադպրոց» կրթական ծրագրի գլխավոր պրոդյուսեր Թամար Ցիցիշվիլու հայտարարությամբ, եթերը կվերսկսվի դասացուցակով, որը ներառում է բոլոր դասերը և հետևում է ուսումնական ծրագրին:
Նրա մեկնաբանմամբ, «Հեռուստադպրոցի ձևաչափը կմնա անփոփոխ: Մասնավորապես, բոլոր դասարանների համար յուրաքաչյուր առարկան կանցկացվի շաբաթը մեկ անգամ՝ 15 րոպե տևողությամբբ դասաժամով:
Բացի այդ, նոր սեզոնին «Հեռուստադպրոցում» կմեկնարկի երկու նոր հաղորդում. «Գրական դրվագներ» և «Իմ Վրաստանը»:
«Հեռուստադպրոցը» կրթության նախարարության և Վրաստանի Առաջին ալիքի համատեղ նախագիծն է, որը մեկնարկել էր մարտի 30-ին:
«Հեռուստադպրոցի» դասացուցակը