Եվրոպական հեռարձակողների միության (EBU) կողմից պատրաստված տեսանյութում Վրաստանի Առաջին ալիքի «Հեռուստադպրոց» կրթական նախագիծը հիշատակվում է որպես լավագույն կրթական նախագծերից մեկի օրինակ:
Եվրոպական հեռարձակողների միությունը տեսանյութը ստեղծել է Կովիդ-19-ով պայմանավաորված ճգնաժամի առիթով: Տեսահոլովակում կարևորվում է հանրային հեռուստաընկերության դերը կրիտիկական իրավիճակներում: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում ամենակարճ ժամանակահատվածում կրթական հեռուստաալիքների ստեղծմանը և այլընտրանքային եղանակով ուսանողներին կրթելուն:
Տեսանյութում ներկայացված է 17 երկրի հանրային հեռուստաընկերություն, այդ թվում՝ Վրաստանի Առաջին ալիքը: