Հեռախոսազրույց է տեղի ունեցել Վոլոդիմիր Զելենսկու և Օլաֆ Շոլցի միջև
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլերի հետ։
Զելենսկու խոսքով՝ քննարկման թեման եղել է Ուկրաինայում տիրող իրավիճակը, հակառուսական պատժամիջոցները, պաշտպանական և ֆինանսական աջակցությունը Ուկրաինային։
«Ես հեռախոսազրույց եմ ունեցել Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Մենք շեշտել ենք, որ ռազմական հանցագործությունների բոլոր մեղավորները պետք է բացահայտվեն և պատժվեն։ Մենք քննարկել ենք նաև հակառուսական պատժամիջոցները և պաշտպանական ու ֆինանսական աջակցությունը Ուկրաինային», – գրել է Վոլոդիմիր Զելենսկին։
https://twitter.com/ZelenskyyUa/status/1513097304861032450?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1513097304861032450%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2F1tv.ge%2Fnews%2Fvolodimir-zelenskisa-da-olaf-sholcs-shoris-satelefono-saubari-gaimarta%2F%3Ffbclid%3DIwAR0feBOqzQ0_vDEgMVskTTOH903lHyl7Cj7wnjhooiyEoBEdsGl2MOKmgJs