Հեռախոսազրույց է տեղի ունեցել Մարկ Ռյուտեի և Դոնալդ Թրամփի միջև

22:55, 27.02.2025

Հեռախոսազրույց է կայացել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև։

Ռութեն այս մասին տեղեկություն է տարածում սոցցանցերում։

«Ես հիանալի զրույց եմ ունեցել Դոնալդ Թրամփի հետ։ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն ուժեղանում են։ ՆԱՏՕ-ի դաշնակիցները արագորեն շարժվում են պաշտպանական ոլորտում ավելի շատ ներդրումներ անելու համար: Մեծ աճ է հայտարարվել, և մյուսները կհետևեն։

«Ինչ վերաբերում է Ուկրաինային, դաշնակիցները հավելյալ միլիարդներ են պատրաստում օգնության համար, ներառյալ՝ անվտանգության երաշխիքների ներդրումը»,- գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն:

Նմանատիպ