Հենց մեզ ասեն, որ պետք է գործի դնել հասարակական տրանսպորտը, պատրաստ ենք և այդ պահից տրանսպորտը կսկսի աշխատել
Հենց մեզ ասեն, որ պետք է գործի դնել հասարակական տրանսպորտը, պատրաստ ենք և այդ պահից տրանսպորտը կսկսի աշխատել,- այս մասին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ասել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Կախա Կալաձեի խոսքով, տրանսպորտի հետ կապված բազմաթիվ զանգեր են մտնում թեժ գիծ:
«Թեժ գծի վրա կան բազմաթիվ զանգեր, կապված տրանսպորտի վերականգնման հետ: Սա մեր որոշելունը չէ: Մենք սպասում ենք ոլորտի մասնագետներին: Հենց մեզ ասեն, որ պետք է գործի դնել հասարակական տրանսպորտը, պատրաստ ենք և այդ պահից տրանսպորտը կսկսի աշխատել»,- ասել է Կախա Կալաձեն: