Հազարավոր մարդիկ հավաքվել են Բրատիսլավայում՝ ընդդեմ Ռոբերտ Ֆիցոյի ցույցին

10:09, 11.01.2025

Հազարավոր մարդիկ դուրս են եկել Սլովակիայի մայրաքաղաքի փողոցներ՝ բողոքի ցույցի։ Ինչպես հայտնում է «Reuters»-ը, ցուցարարները վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին մեղադրում են ռուսամետ լինելու մեջ։

«Սլովակիան Եվրոպա է, մենք Ռուսաստանը չենք»,- «Reuters»-ին ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։

Ցուցարարները պետական ​​դրոշների հետ միասին ծածանում էին Եվրամիության դրոշները և վանկարկում՝ «Բավական է Ռուսաստան»: Բողոքի մասնակիցների խոսքով՝ իրենց հատկապես նյարդայնացրել է Ռոբերտ Ֆիցոյի՝ մի քանի շաբաթ առաջ Մոսկվա կատարած այցը։

Կազմակերպիչների տվյալներով՝ հանրահավաքին մասնակցել է 15 հազար մարդ։

Նմանատիպ