Հայրենիքի հավատարիմ զավակների, մեր զինվորականների վրա հոգալը պետության հիմնական պարտավորությունն է. Գիորգի Կվիրիկաշվիլի
Վրաստանի վարչապետ, Գիորգի Կվիրիկաշվիլին Վրաստանի զինված ուժերի ողջ անձնակազմին, բոլոր զինվորականներին և հրամանատարին շնորհավորել է, Վրաստանի զինված ուժերի օրվա առթիվ:
Վազիանիում, IV մեխանիզացված բրիգադում խոսքով ելույթ ունենալու ժամանակ, Գիորգի Կվիրիկաշվիլին շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր պաշտպանում են մեր երկրի անկախությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը:
«27 տարի առաջ, այս օրը անկախ Վրաստանը իր առաջին զինվորականներին է կանչել զինված ուժեր: Վրաց բանակը հենց այդ օրվանից շարունակել է այն ավանդույթը, որը 1918 թվականին, հիմք է դրվել առաջին անկախ հանրապետության պայմաններում: Այն ժամանակ դա վրաց բանակի կարճատև, սակայն հերոսական պատմություն էր, որով այսօր մենք բոլորս հպարտանում ենք: Ինչպես 100 տարի առաջ, այսօր նույնպես մեր զինվորները, բազմաթիվ դիմակայությունների դեմ են կանգնել երկրի միասնության համար: Ցանկանում եմ հարգանքի տուրք մատուցել Վրաստանի ամբողջականության համար զոհված զինվորների հիշատակին:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր պաշտպանում են մեր երկրի անկախությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը: Այսօր, այստեղ ներկայացված է առաջին վրացական ստորաբաժանումը, որը հենց GDRP-ի ծրագրի շրջանակներում մայիսից սկսելու է զորավարժությունները: Սա եռամյա ծրագիր է, որը սկսվելու է այս տարի և նախատեսում է մոտ 9 մանեվրային բատալյոնի ուսուցանում: Դրա հետ մեկտեղ իրականացվում է ռազմական պատրաստության կենտրոնի զարգացումը, որը ապահովելու է ստորաբաժանումների պատրաստությունը և գնահատանքը»,-հայտարարել է Կվիրիկաշվիլին:
Ինչպես հայտարարել է Կվիրիկաշվիլին, Վրաստանի կառավարությունը ջանք չի խնայում, որ վրաց զինվորականների համար ստեղծվեն արժանի պայմաններ:
Հեղինակ -
Edgar Barsegyan