Հայր Յակոբը հեռացել է կաթողիկոս պատրիարքի քորէպիսկոպոսի պաշտոնից, այս մասին լրագրողներին ասել է անձամբ Յակոբ քորեպիսկոպոսը:
Ինչպես նա նշել է, այսօր հատուկ այցելել է պատրիարքարան, որպեսզի պատրիարքին տեղեկացնի իր որոշման մասին:
«Սա իմ անձնական որոշումն է, հեռացել եմ պաշտոնից, սակայն ես մնում եմ պատրիարքարանում»,- ասել է հայր Յակոբը:
Հիշեցնենք, օրեր առաջ, Յակոբ արքեպիսկոպոսը, «պիրվելի» հեռուստատեսության եթերում խոսելիս հայտարարելթ է, որ իշխանության ներկայացուցիչները փորձում էին իր հետ քննարկել պատրիարքի հեռացման հարցը: Նա անվանել է նաև հանդիպման մասնակիցներին, դրանք էին այն ժամանակվա վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին, ներկայիս վարչապետ Գիորգի Գախարիան և ՊԱԾ-ի նախկին ղեկավար, իսկ այժմ ՆԳ նախարար Վախտանգ Գոմելաուրին: Ըստ նրա, այդ գաղտնի հանդիպմանը ներկա էին նաև հոգևորականներ, այդ թվում հայր Պետրեն, և քննարկվել է նաև պատրիարքի սպանության հարցը: