Հայկական մամուլի փոխանցմամբ, Երևանում, խորհրդարանի մոտ հավաքված ցուցարարները փակել են Բաղրամյան պողոտան

14:07, 10.11.2020

Հայկական մամուլի փոխանցմամբ, Երևանում, խորհրդարանի մոտ հավաքված ցուցարարները փակել են Բաղրամյան պողոտան:

Ցուցարարները պահանջում են հետ հրավիրել Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Ռուսաստանի առաջնորդների ստորագրված հայտարարությունից Հայաստանի կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուշ գիշեր հայտարարեց, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ստորագրել է համաձայնագիր, որը նախատեսում է Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների դադարեցում: Հայաստանի վարչապետի հայտարարությանը Երևանում հետևել է բողոք: Երևանի Հանրապետության հրապարակում հավաքվել են հարյուրավոր մարդիկ: Ցուցարարների միի մասը ներխուժել է կառավարության տուն: Ցուցարարները ֆիզիկական հաշվեհարդար են տեսել Հայաստանի խորհրդարանի նախագահի հետ: Հայաստանի վարչապետը քիչ անց տարածված հայտարարության մեջ նշել է, որ այլ ելք չուներ:

Համաձայնությանը տոն է հետևել Բաքվի փողոցներում: Հայտարարությամբ է հանդես եկել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ում խոսքով, «Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում դրվել է վերջակետ»: Ալիևի մեկնաբանմամբ, համաձայնության կետերից մեկը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի և Թուրքիայի համատեղ խաղաղարար առաքելությունն է:

Արդեն հրապարակվել է նաև կնքված համաձայնագրի տեքստը: 9 կետից բաղկացած համաձայնագրի կետերից մեկը Լեռնային Ղարաբաղում մոտ 2000 ռուս խաղաղապահի տեղակայում է նախատեսում:

Նմանատիպ