Հայկական մամուլի փոխանցմամբ, Գեղարքունիքի մարզում հայ և ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ գրանցվել է միջադեպ

18:16, 20.05.2021

Գեղարքունիքի մարզում հայ և ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ գրանցվել է միջադեպ: Տեղեկությունն այս մասին տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով Հայաստանի պաշտպանության նախարարությունը:

Նախարարության փոխանցմամբ, Գեղարքունիքի շրջանում ադրբեջանական կողմի կողմից մի քանի տասնյակ կրակոց է արձակվել, ենթադրաբար՝ օդ, ինչից հետո հայկական ստորաբաժանումները նախազգուշացնող կրակ են բացել։

Ինչպես գրում է հայկական մամուլը, Ադրբեջանցի զինվորականների հրամանատարը կապ է հաստատել հայկական ստորաբաժանման հրամանատարի հետ, խնդրել դադարեցնել կրակը, ներողություն խնդրել և հայտնել, որ կրակոցները պատահականության արդյունք են։

Հայակական կողմի հայտարարությամբ, նմանօրինակ միջադեպերի կրկությունը կդիտարկվի որպես առճակատման գնալու միտումնավոր փորձ և կհանգեցնի հայկական կողմի համապատասխան գործողություններին։

Նմանատիպ