Հայկական լրատվամիջոցների տեղեկությամբ, Ռուսաստանի ռազմա-տրանսպորտային ավիացիան մինչ օրս Լեռնային Ղարաբաղ է կատարել 120 չվերթ
Հայկական լրատվամիջոցների տեղեկությամբ, Ռուսաստանի ռազմա-տրանսպորտային ավիացիան մինչ օրս Լեռնային Ղարաբաղ է կատարել 120 չվերթ: Նշված տեղեկատվության համաձայն, միայն վերջին օրվա ընթացքում կատարվել է 23 չվերթ: Ռուսական ռազմական ինքնաթիռները հակամարտության գոտի են տեղափոխում խաղաղապահ զորքեր ու ռազմական տեխնիկա:
Հայկական լրատվամիջոցները գրում են, որ ռուս խաղաղապահների կենտրոնական շտաբը գտնվում է Ստեփանակերտ քաղաքում: Երևանում ասում են, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների բոլոր դիտորդական կետերն ու շտաբը արդեն բացված են:
Ըստ հայկական լրատվամիջոցների, իննը դիտակետեր տեղակայված են Լեռնային Ղարաբաղում` հարավային և հյուսիսային պատասխանատվության գոտիներում, իսկ յոթը դիտակետեր` Լաչինի միջանցքում: