Հայկական լրատվամիջոցների փոխանցմամբ, Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումը կկայանա նոյեմբերի սկզբին

14:42, 23.10.2021

Հայկական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումը կկայանա նոյեմբերի սկզբին։

«News.am»-ի փոխանցմամբ՝ Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը նոր եռակողմ հայտարարություն են ստորագրելու։

Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ բանակցությունները կանցկացվեն Մոսկվայում նոյեմբերի 8-9-ը։ Լրագրողների փոխանցմամբ, կողմերը փաստաթուղթ կստորագրեն հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանագծման, տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների բացման մասին։

Կրեմլից հայտնել են, որ եթե պլանավորվի Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպում, այդ մասին տեղեկատվությունը շուտով կհրապարակվի։

Հիշեցնենք, որ Պուտինի, Ալիևի և Փաշինյանի վերջին հանդիպումը կայացել էր Մոսկվայում, հունվարին:

Նմանատիպ