Հայկական բանակը արագ ապաքինվելու է ստացած վերքերից և ցույց է տալու թշնա­­մուն իր բազկի ուժը. Հայաստանի գլխավոր շտաբի պետ
Հայկական բանակը արագ ապաքինվելու է ստացած վերքերից և ցույց է տալու թշնա­­մուն իր բազկի ուժը. Հայաստանի գլխավոր շտաբի պետ

Հայկական բանակը արագ ապաքինվելու է ստացած վերքերից և ցույց է տալու թշնա­­մուն իր բազկի ուժը,- այս մասին հայտարարել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ, Օնիկ Գասպարյանը:

Երկրի բանակի օրվա առթիվ բարձրաստիճան զինվորական պաշտոնյան հանդես է եկել ուղերձով, որում նշվում է, որ հայկական բանակը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին մարտահրավեր է ստացել, 44 օրվա ընթացքում հերոսաբար կռվել է շատ ավելի ուժեղ թշնամու դեմ և նրան մեծ կորուստներ պատճառել:

«Որքան էլ դժվար է ու բարդ, մենք շարունակում ենք կատարել հայրենիքի պաշտպանության սուրբ գործը,  կազմակերպելով մարտական հերթապահություն նոր բնագծերում, ձեռնարկելով գործուն միջոցներ բանակի մարտունակության վերականգնման ուղ­ղությամբ: Վստահ եմ, որ 2021 թվականը բանակի համար մարտական կարողությունների ավելացման նոր էջ է բացելու: Իսկ հուսահատվածներին, մեր հանդեպ վստահությունը կորցրածներին, տար­բեր ուժե­րի կողմից մեզ քննադատողներին, երբեմն նաև բացահայտ վի­րավո­րող­ներին հավաս­տիացնում եմ, հայոց բանակն արագ ապաքինվելու է ստացած վերքերից և ցույց է տալու թշնա­­մուն իր բազկի ուժը»,- հայտարարել է Օնիկ Գասպարյանը: