Հայիթիում «Մելիսա» փոթորկի պատճառով առաջացած ջրհեղեղի պատճառով զոհվել է առնվազն 25 մարդ
Հաիթիում «Մելիսա» փոթորկի հետևանքով առաջացած ջրհեղեղի պատճառով առնվազն 25 մարդ զոհվել է։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Տեղական քաղաքապետ Ժան Բերտրան Սուբրեն հայտնել է, որ Փեթի Գուավ նավահանգստում մի քանի տներ փլուզվել են՝ մարդկանց թողնելով փլատակների տակ, իսկ մոտ տասը մարդ համարվում է անհետ կորած։
Մեդիայի փոխանցմամբ, փոթորիկը Հաիթիին լուրջ վնաս է հասցրել, քանի որ հարևան երկրների համեմատ՝ որոնց նույնպես պատուհասել է տարերքը, Հաիթին ամենաքիչ զարգացածն է։ Կան նաև ենթադրություններ, որ մի քանի բնակավայր կարող են կտրված լինել արտաքին աշխարհից։