Հայաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 2381 նոր դեպք
Հայաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 2381 նոր դեպք: Այս մասին տեղեկություն է տարածում հայկական մամուլը, վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությունը:
Ինչպես գրում է հայկական մամուլը, վերջին մեկ օրում երկրում կորոնավիրուսից զոհվել է 41 մարդ, մահացածների ընդհանուր թիվը հասնում է 1341-ի: Բացի այդ, 9-ով ավելացել է նաև ուղեկցող այլ հիվանդություններից զոհված անձանց թիվը, ովքեր ունեին կորոնավիրուս: Նման դեպքերի թիվը Հայաստանում կազմում է 367:
Բացի այդ, վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսային վարակից ապաքինվել է 1001 մարդ, ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 55 317:
Այս պահի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի ախտորոշմամբ բուժում է ստանում 33 788 մարդ:
Համավարակի մեկնարկից հետո երկրում կորոնավիրուս է ախտորոշվել 89 813 մարդու մոտ: