Հայաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 2210 նոր դեպք
Հայաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 2210 նոր դեպք

Հայաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 2210 նոր դեպք: Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությունը:

Այս պահի դրությամբ, երկրում բուժում է ստանում 38 088 մարդ:

Վերջին 24 ժամում Հայաստանում կորոնավիրուսից զոհվել է 30 մարդ, նրանցից 7-ը զոհվել է այլ հիվանդությունից: Այս դեպքերի թիվը Հայաստանում 397 է: Բացի այդ, ապաքինվել է 1647 պացիենտ:

Նոյեմբերի 6-ի տվյալներով, համավարակի մեկնարկից հետո Հայաստանում վարակակիրների թիվը հասել է 101 773-ի: Համավարակի մեկնարկից մինչ օրս երկրում կորոնավիրուսից զոհվել է 1506 մարդ, ապաքինվել՝ 61 782-ը: