Հայաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակվել է 1 042 մարդ, մահացել է 23 պացիենտ
Հայաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակվել է 1 042 մարդ, մահացել է 23 պացիենտ

Հայաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսը հաստատվել է 1 042 մարդու մոտ, մահացել է 23 պացիենտ: Բացի այդ, անցած օրվա ընթացքում վարակից ապաքինվել է 731 պացիենտ:

Այս մասին տեղեկությունը տարածում է «Նյուս Ամ» գործակալությունը, հիմնվելով երկրի առողջապահության նախարարության, հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի եվյալներին:

Գերատեսչության տվյալներով, 21 հիվանդի մահվան պատճառը «կովիդ 19» էր, մինչդեռ երկու վարակվածների մահվան պատճառը այլ հիվանդություններ էին:

Նոյեմբերի 9-ի դրությամբ, համավարակի մեկնարկից ի վեր, Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 107 466 դեպք, այդ թվում ապաքինվել է 64 910 հիվանդ: Ինչ վերաբերում է մահացու դեպքերին, ապա ընդհանուր առմամբ Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 1 580 մարդ, ևս 407 վարակված մահացել է այլ հիվանդության պատճառով: