Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 2476 նոր դեպք, ապաքինվել է 1476 մարդ
Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 2476 նոր դեպք, ապաքինվել է 1476 մարդ

Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 2476 նոր դեպք, մահացել է 33 պացիենտ:

Երկրում վերջին մեկ օրում կորոնավիրուսից ապաքինվել է 1476 մարդ:

Տեղեկությունը տարածում է երկրի առողջապահության նախարարությունը:

Համավարակի մեկնարկից մինչ օրս արձանագրվել է կորոնավիրուսի 104 249 դեպք, ապաքինվել է 63 258-ը:

Հայաստանում ընդհանուր մահացել է 1936 կորոնավարակակիր, նրանցից 403-ի մահվան պատճառ է դարձել ուղեկցող այլ հիվանդությունը: