Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 194 նոր դեպք

11:41, 20.07.2021

Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 194 նոր դեպք, ապաքինվել է 102 պացիենտ:

Բացի այդ, վերջին մեկ օրում մահացել է 3 մարդ:

Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Հուլիսի 20-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 227 716 դեպք, այստեղից ապաքինվել է 218 529 պացիենտ:

Ինչ վերաբերում է մահացության դեպքերին, Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 4 572 մարդ:

Նմանատիպ