Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 191 նոր դեպք, ապաքինվել է 472 մարդ
Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 191 նոր դեպք, ապաքինվել է 472 մարդ

Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 191 նոր դեպք, ապաքինվել է 472 պացիենտ: Բացի այդ, վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 7 պացիենտ, ևս երկու պացիենտի մահվան պատճառ է դարձել ուղեկցող այլ հիավնդությունը:

Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Բացի այդ, վերջին օր ու գիշերվա ընթացքում երկրում կորոնավիրուսի վրա կատարվել է 3 663 թեստ:

Մայիսի 20-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 221 559 դեպք, այստեղից ապաքինվել է 209 980 պացիենտ:

Ինչ վերաբերում է մահացու դեպքերին, Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 4 364 մարդ, ևս 1 69 պացիենտի մահվան պատճառ է դարձել ուղեկցող այլ հիվանդությունը:

Թողնել մեկնաբանություն