Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 1600 նոր դեպք, մահացել է 34 պացիենտ
Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 1600 նոր դեպք, մահացել է 34 պացիենտ

Հայաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուս է հաստատվել է 1600 մարդու մոտ, իսկ 34 պացիենտ մահացել է: Բացի այդ, անցած օրվա ընաթացքում վարակից ապաքինվել է 652 հիվանդ:

Տեղեկատվությունը տարածում են հայկական լրատվամիջոցները՝ վկայակոչելով առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Գերատեսչության տվյալներով, 26 հիվանդների մահվան պատճառը կորոնավիրուսն է, իսկ ութ վարակվածների մահվան պատճառը՝ ուղեկցող այլ հիվանդություններ:

Հոկտեմբերի 27-ի դրությամբ, համաճարակի սկզբից ի վեր, Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 80 410 դեպք, այդ թվում ապաքինվել է 51 814 պացիենտ: Ինչ վերաբերում է մահացության դեպքերին, ապա ընդհանուր Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 1222 մարդ, իսկ ուղեկցող հիվանդություններից՝ 347-ը: