Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 1589 նոր դեպք, մահացել՝ 28 պացիենտ
Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 1589 նոր դեպք, մահացել՝ 28 պացիենտ

Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 1589 նոր դեպք և վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 120 459-ի:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի փոխանցմամբ, վերջին 24 ժամում վարակից զոհվել է 28 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս, ընդհանուր կորոնավիրուսից մահացել է 1 839 պացիենտ: Եվս վեց վարակակիր մահացել է ուղեկցող այլ հիվանդությունից: Ընդհանուր, այսպիսի պացիենտների թիվը կազմում է 469: