Հայաստանում ռուս զինվորականի գտել են մահացած:
Ըստ ռուսական մամուլի, դիակի վրա հայտնաբերվել են բռնության նշաններ:
Միջադեպը տեղի է ունեցել Գյումրի քաղաքում: Տարածված լրատվությամբ, մահացած զինվորականը ծառայում էր ռուսական 102-րդ ռազմակայանում: Նրա մարմնի վրա հայտնաբերվել են վերքեր:
Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ: