Հայաստանում կորոնավիրուսից մահացությունների թիվը հասել է 44-ի

12:23, 09.05.2020

Հայաստանում վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է ևս մեկ պացիենտ:

Սրա հետ մեկտեղ, վերջին 24 ժամվա ընթացքում երկրում հաստատվել է կորոնավիրուսի 146 նոր դեպք:

Արդյունքում, երկրում վարակը խլել է 44 մարդու կյանք, վարակվել՝ 3 175, իսկ ապաքինվել՝ 1 267 անձ:

 

 

Հեղինակ՝   Անժելլա Սարոյան

Նմանատիպ